ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մեր ժողովուրդն էս փորձանքին պետք է շուտ հեռացնի

Մեր ժողովուրդն էս փորձանքին պետք է շուտ հեռացնի
03.04.2026 | 10:33

Երկար ժամանակ է, ինչ քաղաքական թեմաներով ոչինչ չեմ գրել։

Այսինքն, «քաղաքական» ասածս բոլորովին այլ բան է, քան իմ ասելիքը։ Նիկոլի մասին գրելը կամ վերլուծությունը բոլորովին էլ քաղաքական չէ։ Այլ՝ մարդու մասին է, որը պատահաբար կամ մեր երկրի թշնամիների կամոք, հայտնվել է Հայասատանի քաղաքական ասպարեզում ու ոչ մի կերպ չի ուզում հեռանալ։ Եվ, Աստծո ամեն օր, մեկ կամ մի քանի անակնկալներ է մատուցում հասարակությանն ու երկրին․․․

Պարզապես, նրա հիստերիկ նոպաները, ոչ ադեկվատ շարժումները, գործերն ու խոսքերը, բռնակալական հակումների անթաքույց ցուցադրումները, անամոթ պահվածքն այնքան սովորական ու առօրյա են դարձել, որ որևէ խելքը գլխին բան նրանից սպասելը միամտություն է:

Դե, եթե այդպես է, նրա մասին էլ ի՞նչ գրես:

Հիմա ինձ միայն մի բան է հուզում․ մեր երկրի նիկոլականները այս ամենը չե՞ն նկատում։ Եվ իրենց առաջնորդից ու իրենցից արդեն չե՞ն կշտացել, չե՞ն ամաչում իրենց կուռքի նմանօրինակ պահվածքի համար:

Ուզում եմ շարունակել, բայց համոզված եմ՝ չարժե։

Երանի՝ հասկացվեր ասածս: Իսկ ասածն այն է, որ մեր ժողովուրդը էս փորձանքին պետք է շուտ հեռացնի։ Այլապես՝ ինքը հայտնվելու է խորը փոսում, որտեղից, չգիտեմ, ելք կա՞, թե՞ չէ:

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ